տուն Հասարակություն Կրթություն Բուհերում կհետաձգվե՞ն եզրափակիչ քննությունները

Բուհերում կհետաձգվե՞ն եզրափակիչ քննությունները

709
0

Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիթորինգ կիրականացնի: Իր ասուլիսում այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Արդեն ներկայացրել ենք ԵՊՀ-ում, ՀՊՄՀ-ում, ՃՇՀԱՀ-ում, ԵՊԲՀ-ում, ԲՊՀ-ում, ՀՀ ՊԿԱ-ում, ՀԱԱՀ-ում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում առկա առցանց ուսուցման խնդիրները, ավարտական քնությունների, դիպլոմային աշխատանքների, թեզերի պաշտպանության հետ կապված հարցերը:

Այս անգամ AraratNews.am-ը կապ է հաստատել Հայաստանի ամերիկյան համալսարանի հաղորդակցության մենեջեր Մարգարիտա Հովհաննիսյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Մարգարիտա Հովհաննիսյանը նշեց, որ ՀԱՀ-ում ներկայիս դասացուցակով կանոնավոր կերպով իրականացվում է հեռավար ուսուցում:

«Moodle» հարթակն Ամերկյանի ուսանողների համար նորություն չէ: Համալսարանի դասախոսները նախկինում ևս այդ հարթակի միջոցով ուսանողներին հանձնարարություններ տվել են:

ՀԱՀ-ում միջանկայլ քննությունները հետաձգվել են: Եզրափակիչ քննությունները կկայանան ըստ նախատեսված ժամկետի, եթե արտակարգ դրության հետ կապված սահմանված ժամկետում փոփոխություններ չլինեն: Նույնը վերաբերում է նաև ավարտական աշխատանքներին:

Ամերկյան համալսարանը պատրաստ է տեխնիկական հնարավոր միջոցներով՝ նոթբուք, պլանշետ, ապահովել այն ուսանողներին, ովքեր ունեն դրանց կարիքը՝ հեռավար դասերին մասնակցելու համար: