տուն Հասարակություն Կրթություն ԵՊՀ-ում ընթացիկ քննություններ չեն լինի

ԵՊՀ-ում ընթացիկ քննություններ չեն լինի

623
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բուհերում քննարկվում են նաև դիպլոմների առցանց պաշտպանության հնարավորությունները։

Պարզելու համար, թե արդյոք դիպլոմների առցանց պաշտպանության հետ կապված հստակ որոշումներ կայացվել են, AraratNews.am-ը կապ է հաստատել Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Հովսեփյանը նշեց, որ այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող, քանի որ դա դեռևս քննարկումների փուլում է:

«Համալսարանը վերանայեց միջանկյալ՝ ընթացիկ քննությունների հետ կապված հարցը: Երկու ընթացիկ քննությունների անցկացման պահանջն այս կիսամյակում չկիրառելու համար որոշում կայացվեց: Կլինի միայն մեկ եզրափակիչ քննություն՝ 20 միավորանոց գնահատման սանդղակով»,- նշեց ԵՊՀ գիտական քարտուղարը:

Օլյա Շահինյան