տուն Քաղաքական Միջազգային Պուտինը Հեռավոր Արևելքում «պատերազմական դրություն է հայտարարել»

Պուտինը Հեռավոր Արևելքում «պատերազմական դրություն է հայտարարել»

194
0

shoigu

Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր  Հեռավոր Արևելքի նահանգներին անսպասելի հանձնարարել է ստուգել ենթակառուցվածքները՝ պարզելու նրանց պատրաստությունը «պատերազմական պայմաններին»։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարին։

Շոյգուն ասել է, որ ստուգվելու են Տրանսպորտի, Կապի, Առևտրի նախարարությունների, Ռոսավիացիայի, Ռոսավտոդորի, Ռոսժելդորի, Ռոսպեչատի, Ռոսսվյազի և այլ գերատեսչությունների հնարավորությունները պատերազմական ժամանակի պայմաններին։

Անսպասելի սկսվել են զորավարժություններ Արևելյան ռազմական օկրուգի շրջանակներում։