տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Գարդներելոզ

Բժշկի անկյուն. Գարդներելոզ

1259
0

c9b_clue

Գարդներելոզն այն հիվանդությունն է, որի ժամանակ հեշտոցում գտնվող միկրոօրգանզիմների հարաբերակցությունը խախտվում է. այն միկրոօրգանիզմները, որոնք պետք է շատ լինեն,նվազում են և հակառակը, միկրօրգանիզմները, որոնք պետք է քիչ լինեն` բազմանում են: Սա բացատրվում է միկրոֆլորայի հավասարակշռության խախտումով, որը կարող է  առաջանալ ասենք` հակաբեղմնավորիչների կիրառման հետևանքով, եթե, հատկապես, դրանց բաղադրության մեջ նոնոքսինոլ կա, տարբեր զուգընկերների հետ սեռական կապը  և այն ժամանակ, երբ հեշտոցի միկրոֆլորայում նվազում է լակտոմանրէների քանակը: Այս հիվանդությունը տղամարդկանց մոտ ուրեթրիտի կամ միզուկաբորբի առաջացման պատճառ է դառնում, որին բնորոշ է  միզածորանից շատ տհաճ հոտով գորշ արտադրությունը, ցավ, ծակծկոց և քոր  է առաջանում:

Կանանց մոտ ուրեթրիտից բացի արգանդավզիկի ու նաև  հեշտոցի բորբոքում կարող է լինել: Տարբեր բարդությունների առաջացման կարող են հանգեցնել հղիության ընդհատումը, դաշտանը, ծննդաբերությունն ու ներարգանդային պարույրները: Գարդներելոզը կարող է հանգեցնել հղիների մոտ  վաղաժամ ծննդաբերության կամ էլ վիժման:

Պատճառները

-Նեղ, կիպ գրկող հագուստը, որը պարզապես խոչընդոտում է թթվածնի ներթափանցումը,

— ամենօրյա միջադիրներն ու խծուծները,

-հակաբիոտիների տևական կիրառությունը, ինչը հանգեցնում է կաթնային մանրէների քայքայման,

-սխալ սնունդը.կաթնամթերքի անբավարար քանակությունը սննդաբաժնում,

-աղիքների քրոնիկ հիվանդությունները որոնք դիսբակտերիոզ են առաջացնում:

-իմունային անբավարարությունը:

Բուժման համար առաջին հերթին հարկավոր է “վատ” բակտերիաների ավելցուկը “սանձել” ու չափավորել ու այդ բաց մնացած խորշը “լավ բակտերիաներով” բնակեցնել:

Համալիր բուժման նպատակով  կիրառվող դեղամիջոցների ընտրությունը պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

Երկրորդ քայլը պետք է լինի կաթնաթթվային բակտերիաներով մթերքների օգտագործումը  (բիոկեֆիր, թթու կաղամբ ու յոգուրտ):

Լրացուցիչ նշանակում են լակտոբակտերիաներ (“Նարինե”)

Խորհուրդներ կանանց

Եթե հանկարծ նկատվում է արտադրություն` տհաճ հոտով, ապա.

-ժամանակավոր պետք է հրաժարվել   ամենօրյա միջադիրներից

-պետք է դիմել մասնագետի ու համապատասխան անալիզներ հանձնել

-ցանկալի է բուժման ընթացքում սեռական շփումից առժամանակ հրաժարվել

-բուժումից հետո կրկին անալիզ հանձնել:

Խոհուրդ տղամարդկանց

Եթե զուգընկերուհու մոտ գարդներելոզ է  հայտնաբերվել կամ էլ դրա առկայության վերաբերյալ  կասկած կա, ապա համոզեք նրան դմել մասնագետի:

-եթե հաստատվել է որ զուգընկերուհու մոտ այս հիվանդությունն է, ապա լավ կլինի իմանաք. այն վարակիչ չէ, ու չի փոխանցվում ոչ մի կերպ:

Հետևաբար, տղամարդիկ հարկ չունեն բուժվելու գարդներելոզից:

Եվ տղամարդկանց նույնպես խորհուրդ`առժամանակ սեռական շփումից զերծ մնացեք: