տուն Քաղաքական Հայաստան Ադրբեջանական կողմի սադրանքների մասին նամակ են հղել Միացյալ Թագավորության ԱԳ նախարարին. Մակունց

Ադրբեջանական կողմի սադրանքների մասին նամակ են հղել Միացյալ Թագավորության ԱԳ նախարարին. Մակունց

1360
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին: 

«Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները, ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ:

Նամակում, մասնավորապես, նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հարապետության սուվերեն տարածքում: Պատգամավորները նամակում մտահոգիչ են համարում ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու վերաբերյալ հայտարարությունը, այնպես էլ Հայաստանի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը:

ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բրիտանացի գործընկերներին՝ ի դեմս Թիմ Լաթընի, ինչպես նաև Հայդատի մեր հայրենակիցներին` ի դեմս Անեթ Մոսկոֆյանի` իրենց ջանքերի համար: Շնորհակալություն նաև ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին՝ մեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օպերատիվ կերպով բրիտանացի գործընկերներին փոխանցելու համար»,- գրել է Մակունցը: