տուն Լուրեր Նուբարաշենցիներն այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան

Նուբարաշենցիներն այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան

113
0

 7e25c6c22867ace52f35be7344793b51ca9ca5ce

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների հետ համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի և այլ աշխատակիցների հետ: Մշակութային, սպորտային, սոցիալական և այլ ոլորտներում փորձի փոխանակման նպատակով 2 կողմերի միջև ծավալվել են քննարկումներ: Համագործակցության շրջանակում Հադրութի վարչակազմի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Նվեր Գրիգորյանի հետ այցելություն է կատարվել Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ, և 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող բնակիչներից մեկին նվիրաբերվել է անվասայլակ: Այցելություն է կատարվել նաև Հադրութի մշակույթի տուն: Տարվա ընթացքում համագործակցությունը ԼՂՀ Հադրութի շրջանի հետ կծավալվի նաև այլ ուղղություններով:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն