տուն Լուրեր Capital Cities փոփ խմբի մենակատար Սեբու Սիմոնյանն էլ միացավ Նիկոլ Փաշինյանին

Capital Cities փոփ խմբի մենակատար Սեբու Սիմոնյանն էլ միացավ Նիկոլ Փաշինյանին

215
0

Ամերիկյան Capital Cities փոփ խմբի մենակատար Սեբու Սիմոնյանն Istagram-յան իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որտեղ երգիչը հայտնում է, որ ինքը միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մարտահրավերին։

«Ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար»,- գրել է երգիչը։

Երգիչը ևս 6 մարդու է մարտահրավեր նետել  (Լիլիթ Քարադանյան, Թալինե Գաբրիել, Ռուբինա Դյան, Լյուսի Աբդալյան և Մերի Բասմաջյան) և կոչ է արել ամեն ամիս նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: