տուն ժամանց «Ամուսնալուծությանս հետ կապված խոսակցություններից չեմ նյարդայնանում»․ Սիլվի

«Ամուսնալուծությանս հետ կապված խոսակցություններից չեմ նյարդայնանում»․ Սիլվի

2072
0

Արդեն երեք ամիս է՝ Սիլվի Բարկովան Հայաստանում է։ Դերասանուհին, ով ամուսնությունից հետո բնակություն էր հաստատել Հնդկաստանում, նշեց, որ այս ամիսների ընթացքում բավականին շատ խոսակցություններ է լսել իր անձնական կյանքի մասին՝ հղիությունից մինչև ամուսնալուծություն, թեև դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Սիլվիի խոսքով՝ տարին հագեցած է եղել, ինքն էլ հասցրել է խորապես ճանաչել նոր մշակույթ։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է տարին ու պատմել Հայաստանի և Հնդկաստանի հետ կապված իր ծրագրերի մասին։

«Ես և ամուսինս շատ ենք ուզում Ամանորը միասին դիմավորել։ Ամուսինս շատ խիտ գրաֆիկով է  աշխատում, իր զբաղվածությունն անչափ մեծ է, այս ընթացքում փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի գոնե մեկ կամ երկու օրով գա Հայաստան։ Եթե չստացվի, ոչինչ, միևնույն է, մի օր ես գնալու եմ այնտեղ, ամուսնուս հետ կլրացնենք այդ բացը։ Քույրերիս, ընտանիքիս հետ կլինեմ և նրանց  հետ կնշեմ Ամանորը»,- ասաց Սիլվին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։