տուն Լուրեր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ օլիմպիադայից

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ օլիմպիադայից

210
0

-1-e1351262649870

Հայաստանի դպրոցականների  մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային  առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝  նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի  Մումբա քաղաքում  տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները  նվաճել են  2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:

  Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյուքները:
Համեմատության համար նշենք, որ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է մեր հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին վերցված:
Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրի  577 դպրոցականներ, իսկ  ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել  71 երկիր՝ 263 մասնակցով:
Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են: