տուն Քաղաքական Միջազգային Օբաման և Նեթանյահուն քննարկել են Ժնևում Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված...

Օբաման և Նեթանյահուն քննարկել են Ժնևում Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված համաձայնությունը

202
0

335475_Netanyahu-Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Ժնևում «Վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հիշեցնենք, որ Իսրայելը միակն էր, ով սուր քննադատության ենթարկեց այս համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ դա ոչ թե պատմական ձեռքբերում է, այլ պատմական սխալ։

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների հեռախոսազրույցը որակվել է որպես «օգտակար», այն տևել է մոտ կես ժամ։ Բացի այդ, Սպիտակ տունը հայտարարել է Իսրայելի հետ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնք նվիրված են լինելու միջուկային ծրագրի վերաբերյալ «Վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here