Սոչիի Ադլերյան շրջանում բացվել է Եվրոպայի ամենախոշոր հյուրանոցային համալիրը՝ 3,5 հազար համարներով, հաղորդում է РИА Новости-ն։
Համալիրի մեջ մտնում են չորսաստղանի Azimut Hotel Sochi Resort & SPA և երեքաստղանի Azimut Hotel Sochi հյուրանոցները։ Ենթադրվում է, որ այստեղ, Օլիմպիադայի հյուրերից բացի, կհյուրընկալվեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի խոսքերով՝ այս նախագիծը հնարավոր է եղել կյանքի կոչել Օլիմպիադայի շնորհիվ։ Ըստ նրա՝ հիմա գլխավոր խնդիրը այդ հյուրանոցների առավելագույն բեռնվածությունն ապահովելն է։
«Մենք այստեղ սպասում ենք ավելի քան 100 հազար զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից»,- ասել է նահանգապետը։