տուն Լուրեր Բլոգ Տաճար vs սրճարան. նոր մանրամասներ Գառնիից (լուսանկարներ)

Տաճար vs սրճարան. նոր մանրամասներ Գառնիից (լուսանկարներ)

148
0

Տաթև Ասրյան Բագրատունին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Տաճար vs սրճարան
Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր չդիմացա, գնացի Գառնի: Եվ ստորև կարող եք տեսնել լուսանկարները (Գառնու տաճարը և հարակից տարածքները): Առաջին երեք լուսանկարներում կատարվող աշխատանքներն են: Ավելի հստակ տեղը պատկերացնելու համար ասեմ, որ «բարեկարգվում» է բաղնիքից վերև ընկած բլրակը, որի վրա մի փոքր հարթ տարածք կա: Ակնհայտ էր, որ մեր հարցումներին հստակ պատասխաններ տալ չէին ցանկանում՝ ասելով, որ զուտ բարեկարգման աշխատանքներ են տարվում, և ուրիշ ոչինչ: Այդ «բարեկարգումներն» արդարացնելու համար նշում էին, որ տարածքում վխտում են օձերն ու կարիճները, ու իբր թե այդ պատը պաշտպանելու է հյուրերին վխտացող օձերից: (հետաքրքիր մոտեցում է , ինչևէ…) Մի քիչ հարցուփորձից հետո ի վերջո խոստովանեցին, որ ամռանը նախատեսվում է շարժական սրճարան դնել այդ հարթ տարածքի վրա (հա ի՞նչ վատ ա որ… հլը նայի ի՜նչ սիրուն տեսարան ա բացվում էստեղից: Ի՞նչ վատ բան կա նրանում, որ տուրիստները գան, մի բաժակ սուրճ գնեն ու հիանան էս չնաշխարհիկ տեսարանով…) Եթե ցանկացողներ էլ լինեն, կարող են նախապես ճաշ պատվիրել (սա վերաբերում է տուրիստական գործակալություններին): Էնտեղ էլ բազմիցս ասացին, որ հատուկ թույլտվություն կա մշակույթի նախարարությունից, որն էլ արդեն իսկ շրջանառվում է համացանցում:

Ես հասկանում եմ, որ պայքարելու շատ տեղեր կան, ու շատերը ներգրավված են տարբեր ակցիաների մեջ, բայց եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան միանալ ու միասին լուծում գտնել, խնդրում եմ արձագանքեք, հատկապես տուրիզմի հետ կապ ունեցող մարդիկ… Շուտով կլինի նաև ֆեյսբուքյան նոր խումբ, ու միասին կփորձենք լուծումներ փնտրել…»:

1 2 3 5 6 7


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here