տուն Քաղաքական Միջազգային Սիրիան երեկ ոչնչացրել է իր քիմիական զենքի մի մասը. ՄԱԿ

Սիրիան երեկ ոչնչացրել է իր քիմիական զենքի մի մասը. ՄԱԿ

189
0

Logistics of ridding Syria of chemical weapons

Երեկ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ իր վերահսկողությամբ սիրիացի մասնագետները ոչնչացրել են քիմիական զենքի մի մասը։ Հատուկ սարքերով ոչնչացվել են ավիառումբեր, ռումբերի գլխիկներ, ինչպես նաև քիմիական զենքի պատրաստման սարքեր։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ զինամթերքի ոչնչացման գործընթացը կշարունակվի նաև հաջորդ օրերին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ, Սիրիան պարտավոր է ոչնչացնել կամ միջազգային վերահսկողությանը հանձնել Սիրիայի տարածքում պահվող ամբողջ քիմիական զենքը, ինչը թույլ կտա խուսափել խաղաղ բնակչության դեմ դրա կիրառումից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here