տուն Տնտեսական ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք. Փաշինյանը՝ գազի գնի եւ ռուսական ընկերությունների...

ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք. Փաշինյանը՝ գազի գնի եւ ռուսական ընկերությունների մասին

343
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերում է գազի գնին:

Փաշինյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիան» հայտ է  ներկայացրել, քաղաքական խորհրդակցությունները շարունակվում եմ: «Կոնկրետ բան չեմ կարող ասել: Բայց հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»,- ասաց վարչապետը:

«Ինչ վերաբերուն է ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերին, դա քննարկել եմ ՌԴ նախագահի հետ: Կա  հստակ պայմանավորվածություն, որը մնում է ի կատար ածվի»,- ասաց կառավարության ղեկավարը: