տուն Քաղաքական Հայաստան Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք. ՊՆ մամուլի խոսնակ

Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք. ՊՆ մամուլի խոսնակ

335
0
Շուշան Ստեփանյան

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

✅Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք։

✅Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։

✅Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։

✅Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։

✅Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք։

✅Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։

✅Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։

✅Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։

✅Զինծառայողների արձակուրդ գնալու տրանսպորտային փոխհատուցման չափերը ավելացել են։

✅Պայմանագրային և սպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները ևս կիրականացվեն ամբողջությամբ պետության հաշվին։

✅Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցումը կտրվի զորամասի հրամանատարի հրամանով։

Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Լուս․՝ Արեգ Վարդանյանի