Մարտի 9-ի երեկոյան Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել էին ավելի քան 30%-ով, իսկ մարտի 11-ի առավոտյան այն գրեթե 40 դոլարով կրկին թանկացել է: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 8,82 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 37,3 դոլարի: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 9,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 33,99 դոլարի:
Հիշեցնենք, որ «Ինչպես կանդրադառնա նավթի գների անկումը ՀՀ տնտեսության վրա» թեմայով AraratNews.am-ը զրուցել էր տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ: