Լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց՝ ձևաչափի մասով մենք միշտ ասել ենք մեր կարծիքը:
Իսկ հարցի լուծման շրջանակում ասաց, որ բանակցություններն առանց արցախյան իշխանությունների հնարավոր չեն:
Վարչապետ Փաշինյանն նշեց, որ բանակցային սեղանին Արցախի բացակայությունը առաջացնում է խնդիրներ:
Վարչապետն ընդգծեց. «Բանակցությունների արդյունքում, եթե կլինի տարբերակ, որ ես պետք է ընդունեմ դա, էլի կանեմ միայն Արցախի և Հայաստանի ԱԺ-ում և ժողովրդի հետ քննարկման դեպքում միայն: Այս հարցի լուծումը պետք է լինի հայանպաստ լուծում»:
Վարչապետն ասաց, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել մեկ մարդու քմահաճույքով, ինչպես նաև կարևորեց, որ «Արցախյան հարցի լուծողը Հայաստանն է, և մենք երբեք ընկճված չենք եղել այս հարցում»:
Հայկ Մագոյան