Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել ողբերգություն: Հարսանեկան արարողության ժամկետների տեղափոխության հետևանքով հարսն ու փեսան ինքնասպան են եղել: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
19-ամյա երիտասարդի և 18-ամյա օրիորդի դիակները հայտնաբերվել են տներից մեկի տանիքում: Այդ վայրում հայտնաբերվել է երկու նամակ: Մահացածներից մեկի մայրն ասել է, որ զույգը ցանկանում էր ամուսնանալ, սակայն նրանց խնդրել են սպասել ևս վեց ամիս, քանի որ փեսայի հոր մահից քիչ ժամանակ է անցել: