տուն ժամանց Շոու-բիզ Ստիպված եմ դիմակայել մարդկանց վայրենի հայացքներին (ֆոտոշարք)

Ստիպված եմ դիմակայել մարդկանց վայրենի հայացքներին (ֆոտոշարք)

360
0

Օֆելյա Չուխաջյանը 24 տարեկան է, նա ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, այնուհետեւ աշխատել է Elite Life ամսագրում , որպես մոդելային կազմակերպիչ, չնայած իրարից բավականին հեռու մասնագիտություններ են, բայց Օֆելյան որոշեց կանգ առնել մոդելային ասպարեզի վրա: 2011 թվականին նա ստացավ առաջարկ մասնակցելու միջազգային Miss Model Of The World եւ Miss Tourizm Quenn International մրցույթներին, որոնք տեղի ունեցան Չինաստանում: Miss Tourizm Quenn International մրցույթում, որին մասնակցում էին 70 պետություններ, Օֆելյան ընդգրկվեց լավագույն տասնյակի մեջ: 2012 թվականին նա մասնակցեց նաեւ Միսս Հայաստան մրցույթին, որտեղ արժանացավ Միսս գեղակազմ տիտղոսին եւ կրկին անգամ ընդգրկվեց լավագույն տասնյակի մեջ: Մենք հետաքրքրվեցինք Օֆելյայից, թե ինչով է նա զբաղվում այս պահին.

—         Տարին սկսել էի, SAS սուպերմարկետում, աշխատում էի, որպես մենեջեր: Չնայած դա իմ մասնագիտություններից  ոչ մեկին մոտ չէ, սակայն ես սիրում եմ փորձել նոր բաներ: Դա երկար չտեւեց: Ներկա դրությամբ զբաղվում եմ միայն մոդելային աշխատանքով` տարբեր միջոցառումների բացումներ, ցուցադրություններ, ֆիլմեր, տեսահոլովակներ եւ այլն:

Օֆելյա, առօրյա կյանքում Դուք բավականին բաց եւ սեքսուալ եք հագնվում, դժվար չի կարճահասակ կանանց եւ սեռական կյանքի բացակայությունից տառապող տղամարդկանց քաղաքում ապրելը:

—         Կարճ եւ բաց հագնվելուն ես նորմալ եմ վերաբերվում, եթե դա չի վերածվում վուլգարության: Ցավոք սրտի, մեր հայ տղամարդկանց, եւ նույնիսկ կանանց մեծամասնությունը չի տարբերակում վուլգարությունն ու սեքսուալությունը, եւ հաճախ հենց իրենց տգիտության պատճառով ենթարկվում եմ բավականին մեծ քննադատությունների: Ինձ համար շատ դժվար է, թե ուսմանս վայրում, թե աշխատավայրում, թե փողոցում` ամենուր ստիպված եմ մարդկանց վայրենի հայացքներին դիմակայել: Տարիներն ինձ կոփել են, հիմա ես ուղղակի աչք եմ փակում եւ դեռ ես եմ իրենց զարմացած նայում: Չեմ հասկանում, ինչպես կարելի է եվրոպացու պես հագնվել, նմանատիպ վայրերում գտնվել, ամբողջ աշխարհը տակն ու վրա անել, բայց մնալ նույն տգետ եւ ցածր մակարդակի վրա:

Ձեր նման աչքի ընկնող աղջիկներին, որպես կանոն, փորձում են սիրահետել մեծահարուստ տղամարդիկ: Նման փորձ ունեք: Ինչպես եք վերաբերվում նմանատիպ հարաբերություններին:

—         Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գերակշռում է փողն ու իշխանությունը: Մեծահարուստներին թվում է, թե նրանք ամեն ինչ կարող են անել, կյանքին նայում են վարդագույն ակնոցներով, նրանց թվում է, թե կարող են նույնիսկ մարդուն գնել: Ես նրանց չեմ մեղադրում: Եւ գիտեք ինչու, որովհետեւ շատ, բավականին շատ աղջիկներ կուլ են գնում ամեն բանի, որ հասնեն փառքի եւ մեծ կարողությունների: Հենց այդ պատճառով էլ մեծահարուստ տղամադրկանց մոտ սովորություն է դարձել գեղեցկադեմ աղջիկներին սիրահետել` կասկած անգամ չունենալով, թե իրենց կմերժեն: Ես բացառություն չեմ, ինձ մոտ էլ են եղել նման դեպքեր, բայց ես կարող եմ հպարտորեն ասել, որ երբեւիցե կուլ չեմ գնացել նմանատիպ առաջարկներին, եւ վստահ եմ, որ երբեք չեմ գնա: Սա, երեւի, միակ բանն է իմ կյանքում, որ վստահ ասում եմ` երբեք:

Երազանք ունեք:

—         Եթե կարելի է սա երազանք համարել, ուրեմն ես երազում եմ ամուր, կայուն, ներդաշնակ ընտանիք եւ շատ բալիկներ ունենալու մասին (ծիծաղում է): Դրա հետ մեկտեղ, ունեմ շատ նպատակներ, որոնք ժամանակի ընթացքում անպայման կիրականան: Ամեն բան թողնում եմ Աստծո կամքի վրա:

Եթե թույլ կտաք, վերջում մի փոքրիկ խնդրանք ունեմ մեր հայ ժողովրդին: Խնդրում եմ, մի եղեք այդքան չար եւ չկամ: Ուրախացեք ուրիշների ուրախությամբ, հավատացեք Ձեզ էլ բախտը մի օր կժպտա:

 

Հարցերն ուղղեց Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here