Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:
Այս մասին երգչուհին հայտնել է «Istagram»-յան իր էջում
«Այսպես սկսվեց համերգային ծրագրի նոր բեմադրության նախապատրաստությունը. ոտնաթաթի կոտրվածք: Չի կարելի ոտքը գետնին դնել ամենաքիչը վեց շաբաթ:
Ցավոք, ստիպված եմ հետաձգել փետրվարյան համերգներն ու ներկայացումները (իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ)»,-գրել է Օրբակայտեն:
Նա ընդգծել է, որ համերգների և ներկայացումների ժամկետների փոփոխության մասին դեռ կհայտնի:
«Հուսամ` ըմբռնումով կմոտենաք և կաջակցեք ինձ»,-եզրափակել է երգչուհին: