տուն Աշխարհ Հուսամ` կաջակցեք ինձ. ինչպես է Օրբակայտեն կոտրել ոտքը

Հուսամ` կաջակցեք ինձ. ինչպես է Օրբակայտեն կոտրել ոտքը

340
0

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:

Այս մասին երգչուհին հայտնել է «Istagram»-յան իր էջում 

«Այսպես սկսվեց  համերգային ծրագրի նոր բեմադրության նախապատրաստությունը. ոտնաթաթի կոտրվածք: Չի կարելի ոտքը գետնին դնել ամենաքիչը վեց շաբաթ:

Ցավոք, ստիպված եմ հետաձգել փետրվարյան համերգներն ու ներկայացումները (իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ)»,-գրել է Օրբակայտեն:

Նա ընդգծել է, որ համերգների և ներկայացումների ժամկետների փոփոխության մասին դեռ կհայտնի:

«Հուսամ` ըմբռնումով կմոտենաք և կաջակցեք ինձ»,-եզրափակել է երգչուհին: