տուն Աշխարհ Հերթական երկիրն է հայտնել կորոնավիրուսը հաղթահարելու մասին

Հերթական երկիրն է հայտնել կորոնավիրուսը հաղթահարելու մասին

255
0

Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը․ երկրում ավելի քան երկու շաբաթ COVID-19-ի նոր դեպքեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է KP.ru-ն։

Գերատեսչության տվյալներով՝ անցած հանգստյան օրերին ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը, որը Օքլենդում գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Ինչպես նշել է Նոր Զելանդիայի գլխավոր սանիտարական բժիշկը, փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ երկրի տարածքում հաստատված ախտորոշմամբ մարդիկ չկան։

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 1504 է, որոնցից 1482-ը ապաքինվել են, 22-ը՝ մահացել:

Կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստավորում է անցել շուրջ 295 հազար մարդ։