տուն Քաղաքական Հայաստան Կանխել դրսից պարտադրվող և նրանց շահերին սպասարկող պետականակործան զարգացումները. ԺՀԿ

Կանխել դրսից պարտադրվող և նրանց շահերին սպասարկող պետականակործան զարգացումները. ԺՀԿ

238
0

«Ժողովրդավարական   Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

 Հանրապետությունում վերջին շաբաթների ներքաղաքական գործընթացները կրկնում է 2018թ-ի  հոկտեմբերի  2-ի զարգացումները, այս անգամ ավելի ընդգրկուն «քաղաքական» միվորներով, որոնց հիմնական մասը, ինչպես նախկինում,  ուղղորդվում են դրսից։  Ցավալի է արձանագրել, որ ընդամենը  երկու տարի անց նախկին իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին  համալրեցին տարիներ շարունակ նրանց դեմ պայքարող  և հեղափոխության աջակից  ուժերով, քաղաքական գործիչներով,  ինչպես նաև իշխանությունից դուրս մղված  հանգուցային գործիչներով՝ իրենց  ֆինանսական ու տեղեկատվական հնարավորություններով։

Ավելին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տասնամյակներ  շարունակ ժողովրդի լայն շերտերը ներգրավված են եղել  5-10 հազար դրամով  առքուվաճառքի գործարքների մեջ  և դժվար չէ  այդ հանցավոր համակարգը  կրկին գործի  դնել ու փողոց  դուրս  բերել  ազդեցիկ  քանակի մասսա։

Ընդունելով,  որ ստեղծված  վիճակի հիմնական պատասխանատուն  օրվա իշխանություններն են,  որոնք  երկիրը բզկտած նախկին   իշխող  կլանին, նրանց սպասարկած  «քաղաքական»   ուժերին չտվեցին  իրավաքաղակական գնահատականը   և  տասնյակ միլիարդավոր դոլարների  գողոնը  չվերադարձրին  պետությանը, ավելին, նրանց  հնարավորություն տվեցին շարունակել թալանը, որոնք  էլ այդ ռեսուրսները  օգտագործում են պետության դեմ։

«Ժողովրդավարական   Հայրենիք» կուսակցությունն   արձանագրում է, որ երկրում ստեղծված գրեթե անկառավարելի համաճարակային իրավիճակին  գումարվում է  նախկինների  և մնացած հինգերորդ շարասյունների  ավելի վտանգավոր համաճարակը՝   ամեն  գնով  նույնիսկ Հայաստանի, ներառյալ  Արցախի,  անվտանգությունը վտանգելու գնով  երկիրը  տանել ցնցումների  և վերստին  բռնազավթել իշխանությունը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝  ԺՀԿ-ն դիմում  է բոլոր մտահոգ  քաղաքական ուժերին,  գործիչներին  և առաջին  հերթին  Նիկոլ  Փաշինյանին,   կազմակերպել  լայն համազգային  համախմբում,  կանխել հերթական անգամ  դրսից պարտադրվող  և նրանց շահերին սպասարկող պետականակործան զարգացումները։

 «Ժողովրդավարական Հայրենիք»  

Կուսակցության նախագահ՝                           

Պետրոս Մակեյան