տուն Հասարակություն Իրավական Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ և չկրակված փամփուշտներ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ և չկրակված փամփուշտներ

345
0

Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, քրեական հետախուզության աշխատակիցները, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները եւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ եւ չկրակված փամփուշտներ:

Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:

Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: