տուն Աշխարհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ընդգրկվել է միջազգային հուշարձանների քարտեզում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ընդգրկվել է միջազգային հուշարձանների քարտեզում

230
0

Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։ Տեղեկությունը հայտնում է armtimes.com-ը:

Տեղեկության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից ստացված տեղեկության համաձայն՝ հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ 1965 թ․ բացման, հիշատակման միջոցառումների լուսանկարներով։

Երկու լեզվով՝ անգլերեն և իսպաներեն, գործող կայքի միջոցով ստեղծողները ու նրանց գաղափարակիցները նպատակ ունեն միջազգային հանրության շրջանակում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, հասանելի դարձնել հիշողության վայրերը, կանխարգելել մարդկության հանդեպ հետագա հանցագործությունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here