Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։ Տեղեկությունը հայտնում է armtimes.com-ը:
Տեղեկության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից ստացված տեղեկության համաձայն՝ հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ 1965 թ․ բացման, հիշատակման միջոցառումների լուսանկարներով։
Երկու լեզվով՝ անգլերեն և իսպաներեն, գործող կայքի միջոցով ստեղծողները ու նրանց գաղափարակիցները նպատակ ունեն միջազգային հանրության շրջանակում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, հասանելի դարձնել հիշողության վայրերը, կանխարգելել մարդկության հանդեպ հետագա հանցագործությունները։