Հրապարակվել են Տուվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգիստը պատկերող լուսանկարներ և տեսանյութ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք բարձրանում լեռը, սունկ հավաքում և վայելում տայգայի աշնանային բնությունը:
Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը 67-ամյակը կնշի հարազատների և ընկերների հետ:
«Այսօր Պուտինի ծննդյան օրն է: Նա հարազատների և ընկերների հետ է դիմավորում իր համար տոնական այս օրը»,- ասել է Պեսկովը: