տուն Աշխարհ Ինչպես է Վլադիմիր Պուտինը նշում 67-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչպես է Վլադիմիր Պուտինը նշում 67-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)

2091
0

Հրապարակվել են Տուվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգիստը պատկերող լուսանկարներ և տեսանյութ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք բարձրանում լեռը, սունկ հավաքում և վայելում տայգայի աշնանային բնությունը:

Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը 67-ամյակը կնշի հարազատների և ընկերների հետ: 

«Այսօր Պուտինի ծննդյան օրն է: Նա հարազատների և ընկերների հետ է դիմավորում իր համար տոնական այս օրը»,- ասել է Պեսկովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here