տուն Լուրեր Թոմ Կրուզը դատի է տվել իրեն դստեր հանդեպ անտարբերության մեջ մեղադրող ամսագրին

Թոմ Կրուզը դատի է տվել իրեն դստեր հանդեպ անտարբերության մեջ մեղադրող ամսագրին

233
0

1080-tom-cruise-hd-wallpaper

Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը դատի է տվել Bauer ամսագրին այն բանի համար, որ վերջինս դերասանի եսասիրության և 7-ամյա դստերը ժամանակ չհատկացնելու մասին հոդված էր հրապարակել: Դերասանը կտրականապես ժխտել է դա և ամսագրի լրագրողներից 50 միլիոն դոլար է պահանջում: Այս մասին հաղորդվում է BBC-ն:

Նշված հոդվածը Bauer ամսագրում տպագրվել էր անցած տարի այն բանից հետո, երբ Կրուզն ու իր կինը՝ Քեթի Հոլմսը բաժանվեցին: Հոդվածում ասվում էր, որ դերասանը հիասթափված է ընտանեկան կյանքից և շատ ժամանակ է անցկացնում նկարահատման հրապարակներում՝ լիովին անտեսելով դստերը՝ Սուրիին:

Կրուզը, սակայն հայտարարել է, որ ամսագրի տեղեկությունները չեն համապատասխանում իրավանությանը: Նա նշել է, որ կարիերայի պատճառով իր և դստեր հարաբերությունները երբեք չեն տուժել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here