Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Haber 7-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժը ցնցել է քաղաքը մոտ 10 վայրկյան շարունակ, իսկ էպիկենտրոնում նրա ուժգնությունը կազմել է 3,1 բալ։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր, վիրավորներ և ավերածություններ չկան։