տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիան օդ է բարձրացրել կործանիչներ՝ կանխելու ռուսական ռմբակոծչի մուտքը սեփական տարաք

Ճապոնիան օդ է բարձրացրել կործանիչներ՝ կանխելու ռուսական ռմբակոծչի մուտքը սեփական տարաք

198
0

url

Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի կործանիչներն օդ են բարձրացել այն բանից հետո, երբ երկրի օդային տարածքի մոտ հայտնաբերվել է ռուսական ռազմավարական ТУ-95 ռմբակոծիչը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Ճապոնիայի զինված ուժերի շտաբների ղեկավարների միասնական կոմիտեն հայտարարել է, որ ռմբակոծիչը Ճապոնիայի օդային տարածքը չի խախտել։ Այն նկատվել է Տոկիոյի շրջանի մոտ, այնուհետև ուղղվել է դեպ Օկինավա կղզի և հեռացել դեպի Սախալին։ Բացի այդ, շաբաթ օրը Ճապոնիայի տարածքի մերձակայքում նկատվել են ТУ-142 հեռահար հետախուզման 2 օդանավեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here