տուն Լուրեր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները կրկին ֆուտբոլ խաղացին` հանուն մանկատան երեխաների (տեսանյութ)

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները կրկին ֆուտբոլ խաղացին` հանուն մանկատան երեխաների (տեսանյութ)

326
0

DSC00010

Նախորդ տարվա դեկտեմբերին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի և Յուվենտուսի ֆան ակումբի ֆուտբոլային թիմերը հանդիպում էին կազմակերպել, որի ժամանակ կատարվեց հանգանակություն. հավաքվեց որոշակի գումար, նվերներ, գրենական պիտույքներ։ Դե իսկ դեկտեմբերի 30-ին մի խումբ ուսանողներ այցելեցին Գավառի մանկատան երեխաներին՝ Ամանորի անակնկալ մատուցելով փոքրիկ հրաշքներին։

Այս տարի ևս Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները հանդես են գալիս նման նախաձեռնությամբ։

Դեկտեմբերի 1-ին կազմակերպվեց ֆուտբոլային բարեգործական մինի-մրցաշար, որի ամբողջ հասույթը կրկին կտրամադրվի Գավառի մանկատան երեխաներին՝ որպես ամանորյա նվեր։ Այս ակցիային միացել էին նաև Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան, Յուվենտուսի Սև-սպիտակ բանակ ֆան ակումբը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ` բարեգործական խաղերին ներկայանալով իրենց թիմերով: Վերջում հավելենք, որ մրցաշարի եզրափակչում իրենց ուժերը չափեցին Արևելագիտության ֆակուլտետի և ԵՔԳԱ-ի ֆուտբոլիստները։ Հաղթողի կոչումը նվաճեցին արևելագետները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here