տուն Լուրեր Կան դժվարանցանելի ճանապարհներ

Կան դժվարանցանելի ճանապարհներ

161
0

dzyun2Ինչպես և կանխատեսվել էր Աին Հիդրոմետ ծառայության կողմից, դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում դիտվում է ձյուն, ժամը 15.00-ի դրությամբ Ապարան-Քուչակ-Սպիտակ հատվածում՝ բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց, որի պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի:

Առկա են նաև ուժեղ քամիներ, իրադրությունը բարդացնում են դիտվող ուժեղ քամիները՝ Գավառում 25 մ/վրկ, Գորիսում, Արթիկում, Գյումրիում, Ապարանում, Սիսիանում 17-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության ցածրադիր գոտիներում տեղումները դիտվում են անձրևի և ձնախառն անձրևի տեսքով, որը ջերմաստիճանի անկմանը զուգընթաց օրվա վերջում առանձին հատվածներում կվերափոխվի ձյան: Երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար, դեկտեմբերի 4-ի գիշերվա առաջին կեսին ձյունը կպահպանվի միայն Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ գիշերվա երկրորդ կեսից ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here