տուն Uncategorized Եղվարդի «Նաիրի» հիվանդանոցում նշանակվել է տնօրենի նոր պաշտոնակատար

Եղվարդի «Նաիրի» հիվանդանոցում նշանակվել է տնօրենի նոր պաշտոնակատար

406
0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետոսյանը գրել է. «Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում նշանակվել է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:

Սահմանված ժամկետում աշխատանքային խումբը վերհանելով և գույքագրելով ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրները արդեն այսօր մշակել է ռազմավարական ծրագիր, որի համաձայն բաժանմունքը կապիտալ կհիմնանորոգվի և կվերազինվի համապատասխան բժշկական սարքավորումներով:

Բժշկական կենտրոնում մարզպետի աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագիրը կիրականացնի Կարեն Վարդանյանը, ով այսօրվանից կկատարի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները:

Ներկայացնելով տնօրենի նոր ԺՊ-ին բուժ.անձնակազմին՝ կոչ արեցի համախմբվելու ծրագրի և նոր ղեկավարի շուրջ` համատեղ ջանքերով նպաստելու ծննդօգնության բաժանմունքի զարգացմանն ու վերազինմանը:

ՀԳ. Նշեմ, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները մենք մտադիր էինք լուծելու կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ, հարցը օր առաջ լուծելու համար:

Ի գո՛րծ»: