տուն ժամանց Ի՞նչ է նվիրելու Գևորգ Հարությունյանը կնոջը Սուրբ Սարգսի տոնին

Ի՞նչ է նվիրելու Գևորգ Հարությունյանը կնոջը Սուրբ Սարգսի տոնին

1737
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ս. Սարգիս զորավարի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին:

Տոնի խորհրդի և այն նշելու առանձնահատկությունների մասին AraratNews.am-ը զրուցել է «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած, «X Factor» նախագծի եզրափակչի մասնակից, «Պարահանդես 4» նախագծի հաղթող երգիչ Գևորգ Հարությունյանի հետ:

AraratNews.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ ծանոթ է Սուրբ Սարգսի առասպելի մանրամասներին, բայց ավանդական ձևով չի տոնում. «Արդեն երրորդ տարին է, ինչ կինս`Լուիզան, այդ ընթացքում երկրում չի լինում: Հեռակա շնորհավորում եմ կամ իր համար ինչ-որ անակնկալ եմ պատրաստում` օվկիանոսից այն կողմ»:

Երգիչը նշեց, որ կնոջն անակնկալ է մատուցում ծաղկեփնջի կամ երգի տեսքով: Գևորգի կինը` Լուիզան, մոտ 28 տարի բնակվելով ԱՄՆ-ում, հիմնականում ամերիկյան տոներին է ծանոթ, այնուամենայնիվ, նա հետաքրքրություն է ցուցաբերում հայկական տոների նկատմամբ:

Գևորգ Հարությունյանն աղի բլիթ կերել է դպրոցական տարիքում, բայց երազում ոչ ոքի չի տեսել. «Կարծում եմ՝ երազում որևէ մեկին տեսնելու համար, պետք է իսկապես հավատաս տոնի խորհրդին: Ինձ համար դա պարզապես ավանդական տոնակատարություն է, ավելի շատ պատանեկան դետալ է: Դպրոցական տարիներից հետո էլ չեմ կերել աղի բլիթ»:

Հարցին, թե ինչ է նվիրելու կնոջը տոնի կապակցությամբ, երգիչը ծիծաղելով պատասխանեց. «Որ ասեմ, էլ անակնկալ չի լինի»: