Գերմանիայում կարանտինային ռեժիմի թուլացման շրջանակում իրենց աշխատանքն են վերսկսել թանգարանները, բուսաբանական ու կենդանաբանական այգիները, պատկերասրահները, հայտնում է Ria.ru-ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ մարտի կեսերից փակված հիշյալ վայրերում այժմ գործում են սոցիալական հեռավորության պահպանման խստագույն կանոններ։ Հայտնի է, որ հաճախորդները պետք է անպայման դիմակներ և ձեռնոց կրեն, իսկ հերթագրումներն առցանց տարբերակով կատարեն։
Բեռլինի ամենասիրված կանաչապատ տարածքներից մեկը՝ Բուսաբանական այգին, այսօր արդեն վերսկսել է աշխատանքը՝ հյուրընկալելով 1000-ից ոչ ավելի այցելուի։