տուն Քաղաքական Հայաստան ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակների արդյունավետությունը համավարակի օրերին

ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակների արդյունավետությունը համավարակի օրերին

202
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի մամուլի ասուլիսը:

Թեմա` Կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներ և գործիքներ:

Բանախոսը ասուլիսի ներածական մասում խոսեց ՊԵԿ-ի կողմից կորոնավիրուսի համավարակը կանխելու համար ստեղծված օպերատիվ խմբի մասին, որն առաջին իսկ օրերից սկսել է աշխատել`ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:

Միքայել Փաշայանն ասաց. «Մոտակա երկու ամսվա ընթացքում ներդրվեց էլեկտրոնային վճարման համակարգը և դա մի քանի անգամ կրճատեց հաճախորդների բանկ գնալը:

ՊԵԿ-ում աշխատում է վերլուծական խելացի համակարգ: Աշխատանքները շարունակվում են: ԿԲ-ի հետ քննարկվում է էլեկտրոնային համակարգի զարգացումը ՊԵԿ-ի հետ համատեղ: Կան նոր ՀԴՄ-ներ, որոնք էլեկտրոնային տարբերակով ավտոմատացված, թվային տարբերակով դյուրին կդարձնեն այս օրերին հեռավար աշխատանքը»:

Ներածական մասից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին:

Բանախոսն ընդգծեց, որ այս օրերին մի շարք աշխատողներ հասկացան, թե ինչքան կարևոր է, որ իրենք գրանցված լինեն ՊԵԿ-ում:

Էլեկտրոնային հաշվետվությունների առաջացած խնդիրների մասին Միքայել Փաշայանը ասաց, որ եղել են խնդիրներ, որոնք տեխնիկական բնույթ են կրել, ինչպես նաև ընդգծեց, որ ՊԵԿ-ի բոլոր համակարգերն աշխատում են 24/7 ձևաչափով: Պետության հաշվարկի կատարումը առաջացնում է դանդաղումներ: Այդ իսկ պատճառով բանախոսը հորդորեց հաշվետվությունները ուղարկել մայիսի 15-ից հետո:

Հայկ Մագոյան