Ուկրաինական հեռուստատեսության եթերում հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Շերի նմանակումն անող մասնակցի ելույթից հետո խոսել էր հայտնի երգչուհու մասին, ինչը միանշանակ չէր մեկնաբանվել համացանցում. «Ոչնչից նրան (մասնակցին — խմբ.) հաջողվեց ինչ-որ բան ստանալ», — ասել էր Մարտիրոսյանը: Այս արտահայտությունը բողոքի ալիք էր բարձրացրել Շերի երկրպագուների շրջանում: Հայտնի երգչուհին ունի հայկական արմատներ և հատկանշական կերպար է սփյուռքում:
Ինքը` Գարիկը, պնդում է, որ չէր ցանկացել վիրավորել երգչուհուն, ինչի մասին ասել էր Araratnews-ի հետ զրույցում: Այսօր Segodnya.ua կայքը բացառիկ հարցարզույց է ունեցել Գարիկ Մարտիրոսյանի հետ: