Araratnews.am-ին հաջողվեց կապ հաստատել շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հետ եւ խոսել վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկի` Շերի հասցեին վերջինիս կոպիտ արտահայտվելու մասին:
Araratnews.am-ի հետ զրույցում Գարիկն ասել է, որ այս պահին նա նկարահանումների է եւ չի կարող լայնածավալ հարցազրույց տալ, սակայն մեկնաբանելով թեման ասել է, որ այդ ամենն ասված էր սարկազմով, կատակ էր եւ, որ ինքն իրականում շատ է սիրում երգչուհի Շերին:
Հիշեցնենք, որ ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը բավականին բացասական է արտահայտվել մեր հայրենակցուհի երգչուհի` Շերի հասցեին: Երբ հաղորդման մասնակիցներից Եվա Բուշմինան կատարել է Շերի երգերից մեկը, Գարիկն ասել է, որ Շերը դատարկ տեղ է, երգչուհի է, որը 40 տարին մեկ է ձայներիզ թողարկում: Նա Շերին անվանել է մեկ հիթի երգչուհի: Այնուհետեւ Գարիկը գովել է Եվային եւ ասել, որ նա կարողացավ Շերի դատարկության մեջ իր մի մասնիկը ներդնել:
Հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո, հեռուստաընկերության հեռախոսները անդադար դժգոհ հեռուստադիտողների զանգեր էին ընդունում: Ռուս եւ ուկրաինացի հեռուստադիտողները պահանջում էին, որ Գարիկ Մարտիրոսյանը ներողություն խնդրի աշխարհահռչակ Շերից: