տուն Աշխարհ Աշոտ Բոլյանի հոգեհանգիստը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում

Աշոտ Բոլյանի հոգեհանգիստը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում

405
0

Հայ մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական «Սուրբ խաչ» եկեղեցում: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Աշոտ Բոլյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ կեսօրին, Տրոեկուրովսկու գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կրակել են հայտնի հայ մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի վրա:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 40-ամյա մարզիկի մարմինն արյան մեջ նախորդ գիշեր գտնվել է Ռուսաստանի մայրաքաղաքի Նախիմովսկու պողոտայում կայանած Infinity ավտոմեքենայի կողքին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

40–ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA–ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF–ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով՝ քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8-ը` ձեռքերով, 3-ը` ոտքերով։