Ռուսական Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել բռնցքամարտիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից՝ Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում գտնվող Բոլյանի տնից: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО -ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով իր տան ուղղությամբ բարձրանում, որտեղ մի քանի ժամ է, ինչ մարդասպանը նրան էր սպասում:
Ըստ հեռուստաալիքի, Աշոտ Բոլյանին սպանել են գլխին կրակելով, այն բանից հետո, երբ նա կայանել է մեքենան:
Նշվում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մի քանի կրակոցներ են արձակվել, որոնցից մեկը ճակատագրական է եղել:
Հիշեցնենք, որ Մոսկվայում կրակել են հայտնի հայ մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի վրա: