տուն Լուրեր Քաղաքացիական անհնազանդություն, քաղաքական պատասխանատվության ինստիտուտ. Մանվել Սարգսյան (հատվածներ)

Քաղաքացիական անհնազանդություն, քաղաքական պատասխանատվության ինստիտուտ. Մանվել Սարգսյան (հատվածներ)

344
0

188

Մեր զրուցակիցն է  Ռազմավարական և  ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:

Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցից հատվածներ, իսկ ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ մի փոքր ուշ:

Վերջերս Հայաստանում շատ է խոսվում քաղաքացիական անհնազանդության, դրա ձևերի մասին: Ի՞նչ է քաղաքացիական անհնազանդությունը:

Դու հայտարարում ես, որ անօրինական է այն ամենը, ինչը դեմ է քո պահանջին, այնուհետև ստեղծում ես իրավիճակներ, որպեսզի պարտադրես հարգել քո պահանջները: Անհնազանդության փիլիսոփայությունը դրանում է:

Դու կարող ես հատուկ ինչ որ օրենքներ խախտել՝ իրավիճակներ ստեղծելու համար. ճանապարհ փակել, բլոկադա իրականացնել:

Խաղաղ անհնազանդության էությունն, այն է, որ դու քո կազմակերպվածությամբ, իրավունքը ճիշտ ձևակերպելով և օրինական լինելով, ամբողջ համակարգը հոգեբանորեն ոչնչացնում ես:

-Իսկ ինչ նախադրյալներ են պետք դրա համար:

-Նախադրյալը առաջին հերթին գիտակցելն ու հասկանալն է:

-Լայն շերտերի կողմի՞ց:

Լայն չի լինում, դա սկզբից հասկացվում է մի խմբի կողմից: Ինչ որ պահից հետո, երբ դա համոզիչ է դառնում, միլիոններ են գալիս քո կողքը: Միֆեր ես ջարդում. մեզ կկոտորեն, սա կանեն, նա կանեն, կնստացնեն: Այդ միֆերը ջարդում ես, որ ոչ ոք չի կարող դա անել, եթե դու ճիշտ ես գործում:

Խփում է՝ դու ուժեղանում ես, ինքը՝ թուլանում: Այսինքն այն, ինչը իր ձեռքին ուժ է, թուլություն ես սարքում իր դեմ: Այդ դեպքում ինքը ստիպված հետ է գնում:

-Այսօր Հայաստանյան իրավիճակը ինչպիսի ՞ն է։

-Միանշանակ է, որ քաղաքացիական պայքարի էությունը, որ հիմնված է անհնազանդության վրա, վարակիչ է դառնում:Մարդիկ սկսել են տարբերել՝ ի ՞նչ է նշանակում հետընտրական բողոքարկում, ի ՞նչ է նշանակում քաղաքացիական շարժում:

Տարիներ շարունակ հետընտրական բողոքարկումները կոչվում էին շարժումներ: Սակայն դրանք շարժումներ չէին: Այս ցիկլից երբեք Հայաստանը դուրս չի եկել: Ներքին քաղաքականության մեջ անհնազանդության երևույթ չի եղել:

Շարժումն այն է, երբ դու սկսում ես նպատակաուղղված, կազմակերպված անհնազանդություն հայտարարել և վիճակներ ստեղծել:

-Բայց վերջին շրջանում կարծես մարդիկ դուրս են գալիս այդ ընտրական տրամաբանությունից:

— Այո՛, դուրս են գալիս: Սա այն ճանապարհն է, որով քաղաքացիները դուրս են գալիս այս ուզուրպատորական շրջանակից: Եթե դուրս գան ու ձևակերպեն խնդիրները, մենք ունենալու ենք արդեն նոր իրավիճակ, չեմ ասում նոր Հայաստան, նոր իրավիճակ, որտեղ շարժումը պետք է ստիպի հին համակարգին, որ ձեռք քաշի ընտրություններից և կատարի օրինական ընտրություն, ընտրվի օրինական իշխանություն:

Խնդիրների խնդիրը քաղաքական պատասխանատվության ինստիտուտն է: Եթե այդ ինստիտուտը դառնում է որևէ հասարակության հիմնական խնդիրը, լուծումը գտնվում է:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here