տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանի ևս երկու քաղաքացի է զոհվել Սիրիայում

Ադրբեջանի ևս երկու քաղաքացի է զոհվել Սիրիայում

234
0

461055356_1389642632

Օրերս Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել Սիրիայում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ մղվող մարտերում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում կատարելով սիրիացի գրոհայինների կայքերում տեղադրված տեղեկություններին։

Երեկ սպանվել է Սեյֆուլահ լեզգի մականունով գրոհայինը՝ ծնունդով Ադրբեջանի Գուսարի շրջանից։ Վերջինիս լուսանկարը չի հրապարակվել։ Նրա ամբողջական անունը ևս դեռ հայտնի չէ։ Միայն նշվում է, որ Սեյֆուլահ լեզգին նախկինում բազմիցս վիրավորված է եղել։

Մի քանի օր առաջ էլ կառավարական ուժերի հետ բախման արդյունքում սպանվել էր մեկ այլ ադրբեջանցի՝ 18-ամյա մոջահեդ Նիջաթը։

Նշենք, որ Սիրիայում սկսված հակակառավարական մարտերում ապստամբների շարքերում կռվում են մի շարք ադրբեջանցի զինյալներ։ Ավելի քան 100 ադրբեջանցիներ արդեն հասցրել են իրենց կյանքը նվիրաբերել հանուն սիրիացի ապստամբների։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here