Ղազախստանի բանկային համակարգում շարունակվում են անհասկանալի զարգացումները: Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ղազախստան կառավարությունը որոշում է կայացրել նվազեցնել տենգեի փոխարժեքը, ինչից հետո տենգեն արժեզրկվել էր 20-25 տոկոսով:
Ղազախական լրատվամիջոցների հաշվարկով` մեկ օրվա ընթացքում ղազախ ավանդատուների կորուստները կազմել են շուրջ 333 տրիլիոն տենգե կամ 30 տոկոս:
Հիշեցնենք, որ Ղազախստանը Մաքսային միության լիիրավ անդամ է: