տուն Քաղաքական Միջազգային Տենգեի արժեզրկմամբ Ղազախստանը հարվածում է Բելառուսից ներկրումներին

Տենգեի արժեզրկմամբ Ղազախստանը հարվածում է Բելառուսից ներկրումներին

187
0

65c3db6e4a9c00c04a18736f48828233

Մաքսային միությունում, կարծես, ամեն ինչ այնքան էլ կարգին չէ: Հետևելով Ռուսաստանի օրինակին՝ ղազախական իշխանությունները որոշել են արժեզրկել իրենց արտարժույթը` երկրի արտադրողի մրցունակությունն ապահովելու համար: Երկրի փոխվարչապետ Բախիտ Սուլթանովն ասել է, որ տենգեի արժեզրկումը պայմանավորված է հարևան երկրներում և աշխարհում նույնանման տենդենցների հետ, ինչը թույլ է տալիս ապահովել ազգային արտադրողների մրցունակությունը:

Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը իր հերթին ասել է, որ Ռուսաստանում առայժմ ուշադիր հետևում են տենգեի արժեզրկման գործընթացին: Նա մասնավորապես նշել է, որ այդ գործողությունը թույլ կտա ապահովել ղազախական ապրանքների մրցունակությունը ներքին շուկայում, քանի որ Բելառուսից և Չինաստանից ներկրվող սննդամթերքն ու թեթև արդյունաբերական արտադրանքը, գնային տեսակետից, գերակշռում էր ղազախականի նկատմամբ :