Ավելի վաղ հայտնել էինք, որ Եմենի մայրաքաղաք Սանայում գրոհայինները հարձակվել են Էլ-Ջարաֆ թաղամասում գտնվող բանտի վրա։ Արդյունքում բանտից փախուստի են դիմել «Ալ-Քաիդա» խմբավորման 14 գրոհայիններ։
Ինչպես հայտնում է AFP-ն, հարձակման հետևանքով զոհվել է 7 զինծառայող և 3 գրոհային։
Հարձակման ժամանակ գրոհայիններն օգտագործել են ականանետեր և ավտոմատներ։ Հարձակումից քիչ անց բանտի անվտանգության աշխատակիցներին օգնության են հասել տեղական ուժայինները։