տուն Քաղաքական Միջազգային Եմենում ահաբեկիչները հարձակվել են բանտի վրա

Եմենում ահաբեկիչները հարձակվել են բանտի վրա

129
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Եմենի մայրաքաղաք Սանայում գրոհայինները հարձակվել են Էլ-Ջարաֆ թաղամասում գտնվող բանտի վրա։ Գրոհայինները փորձել են ազատել բանտարկյալներին։ Դրա համար նրանք մի քանի ռումբ են պայթեցրել և ականանետերով կրակել բանտի վրա։ Հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը,

Այնուհետև նրանք փոխհրաձգության մեջ են մտել բանտի անվտանգության աշխատակիցների հետ։ Հարձակումից քիչ անց անվտանգության աշխատակիցներին օգնության են հասել տեղական ուժայինները։

Զոհերի և վիրավորների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։