տուն Լուրեր Յուվենտո՞ւս, թե՝ Արսենալ

Յուվենտո՞ւս, թե՝ Արսենալ

120
0

head_0

Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաեւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կփոխի ակումբը։ Tuttosport-ի տեղեկատվությամբ՝ «Յուվենտուսը» մտադիր է պայմանագիր կնքել 27-ամյա հայազգի ֆուտբոլիստի հետ, չնայած այն բանին, որ Մխիթարյանով հետաքրքրվում է նաեւ «Արսենալ» ակումբը։ Իտալական ակումբը վստահ է, որ գործարքը կայանա, հույսը դնելով Մինո Ռայոլայի հետ ունեցած լավ հարաբերությունների վրա։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը գործում է մինչև 2017թ. ամառը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 20 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ: