տուն Լուրեր Դատախազը Լևոն Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Դատախազը Լևոն Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

40
0

147717_src

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում  տեղի ունեցավ Լևոն Հայրապետյանի գործով  դատավարությունը, որի ժամանակ մեղադրող կողմը  հանդես էր գալու եզրափակիչ ճառով եւ հայտնելու էր թե ազատազրկման ինչ ժամկետ է պահանջում ամբաստանյալի համար: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը մեղադրող կողմը դատարանից խնդրել է մեղավոր ճանաչել Լևոն Հայրապետյանին և վերջինիս համար պահանջել է 7 տարվա ազատազրկում:
Դատական նիստի ընթացքում Բաշկիրիայի նախկին նահանգապետ Իգոր Իզվեստևը, ով դատապարտված է ցմահ ազատազրկման, հայտարարել է , որ 20 միլիոն ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացնելու ընդդեմ Հայրապետյանի: