տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում հրադադարը կհաստատվի փետրվարի 14-ին

Ուկրաինայում հրադադարը կհաստատվի փետրվարի 14-ին

99
0

ap351461726556

Արդեն տեղեկացրել ենք, որ Մինսկում ավարտվել է նորմանդական քառյակի բանակցությունները, որի ժամանակ մշակվել է ավելի քան 10 կետից բաղկացած փաստաթուղթ։

Ըստ RIA-Novosti գործակալության՝ փաստաթղթով նախատեսվում է հրադադար հաստատել փետրվարի 14-ից։ Փաստաթուղթը փոխանցվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներին։

Քիչ առաջ նաև հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպում են անցկացնում նույն դահլիճում։ Լրագրողների հետ շատ կարճ շփման ժամանակ Պորոշենկոն ասել է, որ «լավ նորություններ դեռ չան»։